вторник, 9 июня 2015 г.

Մաթեմ ( վարժություններ)



1. 900կգ թարմ մրգի մշակումից ստացվեց 180 կգ չիր:
Քանի կգ ջուր գոլորշիացավ այդ ընթացքում:
900-180=720

 Քանի տոկոսով փոքրացավ մրգի զանգվածը չիր դառնալու ընթացքում:
900*x//100=720
9x=720
x=80%

 Չրի որ տոկոսն է ջուրը, եթե թարմ մրգի 82 տոկոսն է ջուրը:
900*82//100=x
x=738
738-720=18
180*x/100=18  18x=180
x=10%

4Քանի կգ թարմ միրգ է անհրաժեշտ 160 կգ չիր պատրաստելու համար:
900/180=x/160
180x=900*160
x=(900*160)/180=800

2) Որդին տասնմեկ տարեկան է: Վեց տարի առաջ որդին վեց անգամ փոքր էր հորից:

Քանի տարեկան է հայրը:
11-6=5
5*6=30
30+6=36

Երեք տարի հետո հայրը քանի տարով մեծ կլինի որդուց:
39-14=25

 Քանի տարի հետո հոր և որդու տարիքների գումարը կլինի 99:
11+x+36+x=99
2x+47=99
2x=52
x=26

Քանի տարի հետո որդին հորից փոքր կլինի երկու անգամ:
(36+x)/(11+x)=2
22+2x=36+x
x=36-22=14

понедельник, 1 июня 2015 г.

Վարժություններ հայոց լեզվից

1. Մտածում է- առաջին դեմք, եզակի, անկատար ներկա
    նայում եմ- առաջին դեմք, եզակի, անկատար ներկա
    վազում են- երրորդ դեմք, հոգնակի, անկատար ներկա
    թվում է- առաջին դեմք, եզակի, անկատար ներկա
    եկավ- երրորդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ
    հավաքեց- որրոդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ
    պատեց- երրեդ դեմա, եզակի, անցյալ կատարյալ
    կարծում էիր- երկրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա
    կանգնել եմ- առաջին դեմք, եզակի թիվ, վաղակատար անցյալ
    արեց- երրորդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ
    կանչեց- երրորդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ
     բերել եմ- առաջին դեմք, եզակի, վաղակատար անցյալ
     թառել ես- երկրորդ դենք, եզակի, վաղակատար անցյալ

2.Նոսրանալ- նոսրացել
   ծերանալ- ծերացել
   թանձրանալ- թանձրացել
   սովորեցնել- սովորեցրել
   փայլեցնել- փայլեցրել
   նվազեցնել- նվազեցրել
   փախչել- փախել
   գտնել- գտել
   մոտենալ- մոտեցել
   հեռանալ- հեռացել

3.Դիմավոր - ձգվում է (ձգվել), լիզում է (լիզել), ելնում է (ելնել), պոկվում են(պոկվել), ապրում են (ապրել), բարձրանեւմ են (բարձրանալ), բերել են (բերել), իջնում է(իջնել), կռանում են (կռանալ):
 
Անդեմ- փռած(փռել), նստած (նստել), կարոտով (կարոտել), կոտրված (կոտրվել):


4.Հարակատար - վարժված, ոգևորված, աշխատած, տպած, սխալված, նստած, գնաված, ունեցած, կարդացած, տառապած, լռեցրած, զարգացած, զայրացած, խաչված, հասած, թողնված, տեսած, սփրթնած:

5.Հեռանալ (ա), մոռանալ (ա), չսիրել (ե), չխորհել (ե), չափսոսալ (ա), ապրել (ե), խառնել (ե), ենթարկվել (ե), դառնալ (ա), շանթարգել (ե):

6.Անորոշ - կարդալ, խաղալ, հեռանալ, գտնել, մոտենալ
   Համակատար - հաղորդելիս, տպագրելիս, առկայծելիս,        հղկելիս, գրելիս
   Հարակատար - հոգնած, նկատած, նորոգած, իմացած, հյուսած
   Ենթակայական - աշխատող, հիացող, արտասանող
   Անկատար - վազում, ելնում, սպասում, դիմավորում, ընդգծում, մոտենում, ճախրում, բացատրում, սլանում
   Ապակատար - սպասելու, հեղեղելու, սեղմելու, նշելու, տնտեսելու
   Վաղակատար - հեռացել, հպատակեցրել, քաղցրացել, պակասեցրել, հիվանդացել
   Ժխտական - գրի, մոտենա, ձևավորի, գովի:


Հարցեր և պատասխաններ

                                  Ատոմ Յարճանյան



1. Երբ և որտեղ է ծնվել Ատոմ Յարճանյանը:
     Նա ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի        Ակն քաղաքում:

2.Ով է Ատոմին կնքել Սիամանթո մականունով:
    Գարեգին Սրվանձտյանցը, որը եղել է նրա ուսուցիչը:

3.Երբ է ավարտել վարժարանը:
    1891 թվականին

4.Կ.Պոլսում Յարճանյանը որ դպրոցն էր հաճախում:
    Այնտեղ նաա 2 տարի հաճախել է Գում Գափուի Միրճանյան         դպրոցը:

5.Երբ է մեկնում Եգիպտոս:
    1896 թ. իր հորեղբոր հետ մեկնում է Եգիպտոս:

6.Ով է նկատում Ատոմին և հրավիրում Փարիզ:
   Ա. Զոպանյանը

7.Որն է Ատոմ Յարճանյանի առաջին բանաստեղծությունը:
   <<Աֆսորված խաղաղություն>>

8.Ինչպես է կոչվում նրա լավագույն գիրքը և երբ է այն հրատարակվել:
   1907 թ. նա հրատարակում է իր լավագույն գիրքը`<<Հոգեվարքի և Հույսի Ջահեր>>-ը:

9.Որ թվականին է բանաստեղծը աշխատում Բոստոնի <<Հայրենիք թերթում>>:
   1909 թ. նա ստանում է հրավեր աշխատելու <<Հայրենիք>>          թերթում և մեկնում Ամերիկա:

10.Երբ է զոհվում բանաստեղծը:
     1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվում է և հարյուրավոր հայ      մտավորականների հետ զոհվում աքսորի ճանապարհին:

11.Ինչպիսի բանաստեղծ է Ատոմ Յարճանյանը:
     Նա միաթեմա բանաստեղծ է: Նրա ստեղծագործական
հետաքրքրությունների միակ բնագավառը արևմտահայության աղետալի ճակատագիրն է,19-րդ դարի վերջին և 20-րդ  դարի սկզբին, այն արյունոտ իրականությունը, որի զոհը դարձավ նաև ինքը:

12.Որն է Յարճանյանի առաջին ժողովածուն:
     Նրա առաջին ժողովածուն` <<Դյուցազնորեն>>-ը, բարբարոսական բռնության`<<եղեռնի>> դեմ ապագա ըմբոստացումների, սրբազան կռվի եիգն է: Հիմնական գաղափարը այն է, թե հրի ու սրի կործանարար բարոյականը հայ մարդուն պարտադրված է, խորթ է նրա էությունը, որ ի սկզբանե հակված է ոչ թե ավերելու և կործանելու, այլ խաղաղ ու ստեղծանարար աշխատանքի:

13.Ինչ է ասել Պարույր Սևակը նրա մասին:
     Նա ծնվել էր <<բարի լույս>> ասելու իր ժողովրդին ու աշխարհին, բայց չտեսավ լույսն ու բարին:

14.Ում կամ ինչին են նվիրված նրա բանաստեղծությունները:
     Յարճանյանի բանաստեղծությունները նվիրված են միայն ու միայն հայրենիքին, նրա արյունոտ ճակատագրին, հաղթանակի հավատին, բայց դրանք ձանձրալի տպավորություն չեն թողնում, քսնի որ հեղինակը ամեն անգամ նույն միտքը ու զգացմունքը կարողանում է արտահայտոլ տարբեր լեզվական հնարքներով:

15.Ինչպես է բանաստեղծը բնութագրում Մեսրոպ Մաշտոցին:
     Մեսրոպ Մաշտոցին բնութագրելու համար նա գործածում է անհուն մոռյալ բառակապակցությունը:

16.Մեկնաբանել <<Ես երգելով կուզեմ մեռնիլ>> բանաստեղծությունը:
    Այն գեղեցիկ բանաստեղծություն է, ուր քնարական ներշնչումով գրված ընդամենը վեց քառատողների մեջ ամբողջանում են հայրենիքի զինվորի հայրենանվեր բանաստեղծի խորհրդանշական կերպարները: Մենավոր բանաստեղծին, որն խորասուզված է ինքն իր մեջ, <<Փրկության ու Տառապանքի նժարովը հայրենիքի բախտն>> է կշռում, այցելում է << Ժպտուն ընկեր մը>>, << շքեղորեն,գեղեցիկ, եղբայրադեմ ու ահավոր>>:

Միասին և առանձին գրվող բառեր

Միասին գրվող բառեր         Առանձին գրվող բառեր  
                                                       
բերնեբերան                               ի բնե
դեմառդեմ                                   ի դեմ
դռնեդուռ                                     ի զեմ
գյուղեգյուղ                                  ի զարմանս
ընդառաջ                                    իծնե
այսուհետ                                     ի հեճուկս
այնուհետև                                   ի ներքո
ամսեամիս                                   ի մի բերել
առայժմ                                        ի պաշտոն
նախօրոք                                     ի վեր
վերջիվերջո                                ի պատիվ
տարեցտարի                              ի վերջո
ցմահ                                             ի ցուց
բացիեբաց                                   ըստ ամենայնի
հազիվհազ                                   ըստ այդմ
հապճեպ                                      ըստ առժանվույ
հետզհետե                                   ըստ երևույթի
հօգուտ                                          ըստ էության
միանգամայն                              ըստ ինձ
ընդամենը                                    ըստ որում
ընդառաջ                                     ըստ օրենի
ընդարձակ
Ընդդեմ
ընդդիմագրել
ընդդիմագրավ
ընդդեմ
ընդդիմակայել
ընդդիմակած
ընդդիմապատնեշ
ընդդիմավոր
ցարդ
ցմահ
ցպահանջ
ցայգ
ցգերեզման

воскресенье, 31 мая 2015 г.

Համո Սահյան << ջրի պես>>



Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:



Ինձ համար շատ հետաքրքիր էր Համո Սահյանի <<ջրի պես>> բանաստեղծությունը: Աշխարհում հիմա այնքան վատ բաներ են լինում, մարդիկ ստում են, կեղծավոր են միմյանց նկատմամբ,դավաճան: Այստեղ բանաստեղծը փորձում է ասել, որ ուզում է աշխարհը տեսնել մաքուր և պարզ: Եթե հնարավորություն լիներ նա կլվանար աշխարհը, որպիսզի այն ջրի պես մաքուր լինի, որպիսզի վերանար սուտը, չարությունը, անարդարությունը:

среда, 20 мая 2015 г.

Հովհաննես Շիրազ


Կենսագրություն



Իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան Թադևոսի, 

Ծնվ. 27.04.1914թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) 
Մահ. 14.03.1984թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: 

Ա. Շիրազի հայրը: 

Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում (1937-41), 
Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտում (1952-56): 

1935-ին լույս են տեսել Շիրազի «Գարնանամուտ» ժողովածուն, «Սիամանթո և Խճեզարե» վիպերգը: 

Այնուհետև տպագրվել են «Արևի երկիր» (1938) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940), «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրքը» (1942), «Լիրիկա» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Բիբլիական» (1942, հրտ.՝ 1946) պոեմը: 

Շիրազին հատկապես մեծ ժողովրդականություն են բերել «Քնար Հայաստանի» ժողովածուների 3 հատորները (1958, 1964, 1974), Բեյրութում լույս տեսած «Հայոց դանթեականը» պոեմը (1965), «Հուշարձան մայրիկիս» (1968), «Համամարդկային» (1975) ժողովածուները, «Խաղաղություն ամենեցուն» (1982) պոեմը: 

Շիրազի գեղարվեստական մտածողության մեջ կարևոր տեղ ունեն ժողովրդական երգն ու բանահյուսությունը, միջնադարյան տաղերգությունն ու աշուղական խաղերը: Շիրազի պոեզիան նաև բնության ձայների ու բազմազան դրսևորումների առանձնահատուկ վերարտադրություն է, որի շնորհիվ բնությունը դառնում է խոսքի ելակետ ու չափանիշ: 

Շիրազի 1940-50-ական թթ. քննադատվել է անհատապաշտության մեղադրանքով: 

«Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա, Ես քո արյունից ելած մանուշակ»,- գրել է բանաստեղծը «Քնարերգական» բանաստեղծության մեջ: Շիրազի համար պոեզիայի հիմքը զգացմունքայնությունն է ու խիղճը՝ «Երգս ձեր խիղճը արթուն կպահի, Ես դարի խիղճն եմ, ես շեփորը չեմ»: 

Շիրազին հատկապես թանկ են մարդու, բնության, սիրո, հայրենիքի ներշնչած ապրումները: 

Խոհափիլիսոփայական մտորումներում Շիրազն արծարծել է կյանքի ու մահվան առեղծվածի, մարդու բնույթի ճանաչողության հարցերը («Ինքներգանք համամարդկային», «Բնության գլուխգործոցը»): «Բիբլիական» պոեմի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների խտացումով: Մարդու հավերժ, կերպարի բացահայտման հարցում Շիրազի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահված մորը և մայրերգությանը: 

Շիրազը վերաիմաստավորել է մոր թեման՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում («Մայրս», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Ձեռակերտն է մայրս Աստծո հանճարի» ևն): 

Շիրազի սիրերգությունն ինքնամոռաց ապրումն է, անմնացորդ ինքնայրումը՝ կնոջ տեսքով հայտնված գեղեցկության հանդեպ («Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ»): 

Հայրենասիրական քնարերգությունը Շիրազի ստեղծագործության մեջ ունի ընդգրկման լայն ոլորտ՝ ժողովրդի պատմական անցյալ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական հայրենիքի ազատագրման հույս, հայոց լեզվի պահպանում («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Կտակ», «Արարատին», «Անի», «Հայոց դանթեականը» և շատ այլ բանաստեղծություններ ու պոեմներ): 

Շ-ի ստեղծագործության անբաժանելի մասն են կազմում առակները («Օձն ու մեղուն», 1953, «Առակս զինչ ցուցանե...», 1978), բազմաթիվ քառյակները («Ցողապատում», 1977) և թարգմանությունները: 

Շիրազի անունով կոչվել են դպրոց, փողոց Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 

Գյումրիում բացվել է Շիրազի թանգարանը (2002): 

вторник, 19 мая 2015 г.

Գրականություն

 Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ» Վերլուծություն

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝ 
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի — 
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ 
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու, 
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն, 
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում 
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու: 
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, 
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան 
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող: 
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ, 
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ — 
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա: 
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան — 
Ու լուսավոր առավոտները իմ հոգու 
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու: 
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար 
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի, 
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար 
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար, 
Իմ երգիչի երազներով ու հրերով, 
Անհրապույր իմ օրերի երգով մթար 
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,- 
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ, 
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ 
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր… 
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, 
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան. 
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, 
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի 
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,- 
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, 
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…


Իմ վերլուծությունը...

Հաճախ լինում է, երբ մարդն իրեն ահավոր տխուր և լքված է զգում,ունի մեծ կարոտ իր հոգում և ունի թախիծ սրտում, այդպես էլ բանաստեղծության հեղինակն է  իրեն լքված զգում: Մարդիկ սովորաբար տխրում են իրենց մտքերի պատճառով, երբ մտածում են, որ իրենք լքված են, ոչ ոքի պետք չեն, ամեն վատ բան համեմատում են իրենց կյանքի և անձի հետ, մտածում են, որ երբեք չեն հասնի իրենց երազանքներին: Եվ հեղինակը չկարողանալով դուրս գալ իր այդ իրավիճակից,լուծումը գտնում է ինքնասպանության մեջ: Ես կարծում եմ, որ միայն թույլ կամքի տեր մարդը կարող է այդ քայլին դիմել: Իմ կարծիքով մարդը պետք է մոռանա իր կյանքի բոլոր վատ հիշողությունները, միշտ առաջ նայի, չտրտնջա ու փորձի միայն լավը տեսնել ցանկացած իրավիճակում: Եթե մարդը ապրի հուշերով և չմոռանա կյանքի տխուր պահերը, նրա կյանքը անիմաստ կլինի, տխուր ու ոչ մի բանի չձգտող:

Համո Սահյան





ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»...
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»..

Մաթեմ ( տնային աշխատանք)

1) 5(x-3)+3(2-4x)=12
5x-15+6-12x=12
-7x=21
 x=-3

2) |0,5x-7|=0,5
{0,5x-7=0,5         {0,5x=7,5   {x=15
{0,5x-7=-0,5        {0,5x=6,5   {x=13         Պատ՝. [13,15]

3) Ստորև նշվածներից ոՙ՚րն փոխադարցաբար պարզ թվերի զույգը.
1) 2*3*11 և 3*5*13            2) 2*54  և 23*73            3) 29 և 180               4) 35 և 165

4) Որդին տասնմեկ տարեկան է: Վեց տարի առաջ որդին վեց անգամ փոքր էր հորից:

  1) Քանի տարեկան է հայրը:
  11-6=5
   5*6=30
   30+6=36

   2) Երեք տարի հետո հայրը քանի տարով մեծ կլինի որդուց:
    39-14=25

5) Տրված են A(-1;3),B(3;1), O(0;0)կետերը:
Գտնել BA վեկտորի կոորդինատները:
{-4;2}

Գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները:
A=(3-1)/2=1
B=(1+3)/2=2
(1:2)

Գտնել AB վեկտորի երկարությունը:
AB{4;-2}
√16+4=√20=2√5

Գտնել AOև OB վեկտորների կազմած անկյան աստիճանային չափը:
AO{1;-3};OB{3;1}
<=90

 

Մուրացան



       Կենսագրություն


XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիր, հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին հայոց պատմական Շուշի քաղաքում: Նախնական կրթությունը ստանալով մասնավոր վարժարանում՝ ուսումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում:
Դաս ու դասագիրք սիրող աշակերտ է եղել Գրիգորը: Բնավորությամբ ինքնամփոփ պատանին օրվա մեծ մասն անցկացրել է ընթերցանությամբ: Կլանված կարդացել է հայոց գրականությունն ու պատմությունը, հատկապես՝ շատ է սիրել Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները:
 
Իր իմացությունը համակողմանի դարձնելու համար, հայ հեղինակներից բացի, կարդացել է նաև ուրիշ ժողովուրդների մեծանուն գրողների գործերը: Ստեղծագործելու բնատուր ձիրքով և աշխատասիրությամբ օժտված պատանին դեռ աշակերտական տարիներին սկսել է իր գրական փորձերը՝ գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններ տպագրելով ժամանակի պարբերական մամուլում: Սակայն, ինչպես պարզվում է հետագայում, նրա տարերքն արձակ ստեղծագործությունն էր:
 
Հեշտ ու խաղաղ չի անցել Մուրացանի կյանքը: Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ, ապա նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորել և աշխատանքի անցել Թիֆլիսի առևտրական տներից մեկում: Հաշվապահի դժվարին աշխատանքը նրան հնարավորություն չի տվել ամբողջությամբ նվիրվելու սիրած գործին՝ գրականությանը:
 
Ծանր ու հոգեմաշ աշխատանքը, իր ժամանակի ազատամիտ մամուլի անբարյացակամ վերաբերմունքը, կնոջ՝ Ոսկիի հետ կապված ընտանեկան անախորժությունները պատճառ դարձան, որ գրողը մեկուսանար իր շրջապատից, գրական միջավայրից: Այս ամենը խաթարեցին նրա առողջական վիճակը, և նա մահացավ հոգեկան խանգարումից 1908 թվականին Թիֆլիսում:

Կոմիտաս



ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ...
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Վահան Տերյան

            
 Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
       

                               

                              


        Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...